Logo

Articles

Ձերբակալել են մետրոյի պատահարի մեղավորին

nycc 5Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել եւ սպանության մեղադրանք են առաջադրել 30-ամյա անտուն Նաիմ Դեւիսին, ով վիճել եւ մետրոյի գնացքի ռելսերի վրա էր հրել 58-ամյա Կի Սուկ Հանին: Միջադեպը տեղի էր ունեցել գնացքի ժամանումից հաշված րոպեներ առաջ, եւ Հանը մահացել էր: Դեւիսը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե Հանն ինքն է հարձակվել իր վրա կառամատույցում, վիրավորել եւ քաշքշել, եւ ինքը ստիպված է եղել հրել կորեացուն: Դեւիսի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը անպաշտպան եւ խեղճ թափառաշրջիկ է, ով ԱՄՆ-ում է փրկվել իր հայրենի Սիրեա-Լեոնեում ընթացող պատերազմից: Ականատեսները, սակայն, պնդում են, որ հենց Դեւիսն է սկսել վեճը, իսկ հրելուց հետո սառնասրտորեն նայել, թե ինչպես է Հանը փորձում փրկվել գնացքից: Դեւիսն ի դեպ, վերջին երկու տարում չորս անգամ կալանավորվել է տարբեր հանցանքների համար: Նշենք, որ միջադեպը եւս մեկ սկանդալի պատճառ էր դարձել, որի մասին մենք պատմել ենք երեկ: The New York Post թերթը հրապարակել էր Ումար Աբբասիի արած լուսանկարները դեպքի վայրից եւ առաջին էջում նշել, թե Հանը փրկվելու շանս չուներ, մինչդեռ հասարակությունը պնդում է, որ եթե Աբբասին լուսանկարելու փոխարեն օգնության շտապեր տարաբախտին, միգուցե նա կփրկվեր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.