Logo

Articles

Վրաերթի է ենթարկել նախկին ընկերոջ մորը


girl 5Թեքսըս նահանգի բնակչուհին նախկին ընկերոջը 3 ամիս հետապնդելուց հետո վրաերթի է ենթարկել նրա մորը եւ թաքնվել դեպքի վայրից: Դեպքը տեղի է ունեցել Ասթըն քաղաքում: Տուժածը, ում անունը Լորի է, տանից դուրս է եկել, հանդիպել իր որդու նախկին ընկերուհուն՝ 22-ամյա էլիզաբեթ Մաքքլեյնին: Մաքքլեյնին նկատելով` Լորին մոտեցել է նրա մեքենայի պետհամարանիշը նայելու՝ այդ մասին ոստիկաններին հայտնելու համար: Այդ պահին աղջիկը` լայն ժպիտը դեմքին, հետադարձ ուղղությամբ վրաերթի է ենթարկել կնոջը: Կնոջը վրաերթի ենթարկելուց հետո էլիզըբեթը նախկին ընկերոջը ժպիտով հաղորդագրություն է ուղարկել` Ինչպե՞ս է կյանքը բովանդակությամբ: Կինը չի մահացել, սակայն լուրջ վնասվածքներ է ստացել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.