Logo

Articles

Ոստիկանությունը որոնում է վարորդին

Created on Friday, 07 December 2012 02:12 Written by AMGA TV

santaa 5Սանտա-Անայի ոստիկանությունը որոնում է վարորդին, ով իր մեքենայով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակին եւ փապուստի դիմել դեպքի վայրից: Միջադեպը տեղի է ունեցել Բըրչ փողոցում, նախօրեին երեկոյան: Աղջիկը, ում անունը Էվելին Սանչես է, վազել է փողոցում, երբ մեքենան հարվածել է նրան: Մուգ Toyota 4Runner մակնիշի մեքենան հարվածել եւ մոտ 30 ոտնաչափ տարել է երեխային, ապա փախել է վթարի վայրից: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ նա լուրջ կոտրվածքներ է ստացել, սակայն այժմ գտնվում է կայուն վիճակում: Ոստիկանությունը դիմել է թաղամասի բնակչությանը` տեղեկություններ ունենալու դեպքում անպայման ոստիկանություն զանգելու խնդրանքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.