Logo

Articles

Ներկայացուցիչների պալատն ընդդեմ Գրին քարտի

Created on Thursday, 06 December 2012 03:24 Written by AMGA TV

grrr 7ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Green Card ամենամյա վիճակախաղի վերացմանը։  Տվյալ միգրացիոն վիզաները կտրամադրեն ԱՄՆ-ի բուհերում բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների ոլորտներում բակալավրի աստիճան ստացած արտասահմանցի ուսանողներին։ Օրինագիծն ընդունվել է 245 կողմ ձայնով: Green Card-ի վերացման հիմնական պատճառը տվյալ վիզայի աննպատակահարմարությունն է՝ պետության սոցիալական ընդհանուր լարվածության ֆոնինՄիգրանտներն ամերիկյան հինգ նահանգներում լուրջ  խնդիրներ են հարուցել: Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ Սենատը չի ընդունի օրինագիծը, քանի որ դեմոկրատներն ավանդաբար ավելի բարյացկամ են ներգաղթյալների նկատմամբ: Green Card-ը անձի ինքնությունը հաստատող վկայական է կամ այսպես կոչված նույնականացման քարտ, որը հաստատում է ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող, սակայն ԱՄՆ-ի տարածքոմ ապրող մարդու կեցություն իրավունքը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.