Logo

Articles

Դաժան սպանության կատարողներին ձերբակալել են

home 9Լոս Անջելեսի ոստիկանական վարչության աշխատակիցները ձերբակալել են չորս կասկածյալների, որոնք Նորթրիջում սպանել էին երկու կնոջ եւ երկու տղամարդու: Նրանց դիակները հայտնաբերվել էր 17400 Devonshire Street հասցեում, կիրակի առավոտյան: Տանտերերը իրենց սենյակները վարձով էին տալիս եւ ոստիկանները կասկածներ ունեին, որ մարդասպանները հենց վարձակալներից են եղել: Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չառլի Բեքն այսօր հայտնել է, որ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել են Լոս Անջելեսի 31-ամյա բնակիչ Կա Փասասուկը, Գլենդելի 30-ամյա բնակիչ Հավըրդ Ալկանտարան, 30-ամյա Դաննա Ռաբուլանն ու Քրիստինա Նիլը Լոս Անջելեսից: Փասասուքին ձերբակալել են անմիջական սպանության համար, մյուս երեքին` հանցագործին աջակցելու: Ալկանտարային նաեւ գողության մեղադրանք է առաջադրվել: Հանցագործներին ձերբակալելու գործին աջակցել են նաեւ Նեւադայի Լաս Վեգըս եւ Հենդերսըն քաղաքների ոստիկանները: Չորս հանցագործներն էլ գտնվում են Քլարկ շրջանի բանտում եւ առաջիկայում կարտաքսվեն Լոս Անջելես:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.