Logo

Articles

New York Post-ը հայտնվել է սկանդալի մեջ

newyork 5Նյու Յորքում նոր սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ New York Post-ի լուսանկարիչը նկարել է ռելսերի վրա ընկած տարեց տղամարդուն՝ նրան օգնություն ցուցաբերելու փոխարեն: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին` Մանհեթենի մետրոյի կայարանում: Քուինսի բնակիչ Կի Սուկ Հանը վիճել է ալկոհոլ օգտագործած մի տղամարդու հետ, որին վիճաբանության ընթացքում հրել է դեպի ռելսերը: 58-ամյա տղամարդը փորձել է դուրս գալ հարթակի վրա, սակայն առանց կողմնակի օգնության չի կարողացել: Վեճին ականատես է եղել մի քանի մարդ, այդ թվում՝ New York Post թերթի լուսանկարիչ Ումար Աբբասին: Մարդուն օգնության ձեռք մեկնելու փոխարեն` լուսանկարիչը սենսացիայի հետեւից ընկած` որոշել է լուսանկարներ անել՝ անտեսելով մոտեցող գնացքը: Դրա հետեւանքով Կի Սուկ Հանը զոհվել է` մնալով գնացքի տակ: Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ տղամարդու մահը պատկերող լուսանկարները հայտնվել են New York Post-ի համարի առաջին էջում: Ընթերցողներին ոչ միայն վրդովեցրել էր լուսանկարչի վարքը, որի անգործությունը դարձել էր տղամարդու մահվան պատճառ, այլեւ հենց արված լուսանկարների հրապարակումը ու դրանց մեկնաբանությունը: Պարբերականը դրանք սենսացիոն էր որակել, իսկ տղամարդուն՝ դատապարտված: Համացանցում արդեն հնչում են թերթը բոյկոտելու կոչեր: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.