Logo

Articles

Սենատը հաստատեց ռազմական բյուջեն

budget 4ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 4-ի երեկոյան միաձայն հավանություն է տվել երկրի 2013 թվականի ռազմական բյուջեի մասին օրենքին, որը հասնում է 631 մլրդ դոլարի:

Փետրվարին, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր պաշտպանության կարիքների համար հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն բյուջեի ծավալն ավելացվել է, մասնավորապես, զինծառայողների վարձատրության մակարդակը 1,7 տոկոսով բարձրացնելու պլանների պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որոնք Սենատի կողմից սահմանվել են անցած շաբաթ: Այժմ բյուջեի մասին օրինագիծը պետք է համաձայնեցվի մայիսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագծի տարբերակի հետ, ինչից հետո միասնական օրենքը կստորագրվի նախագահի կողմից եւ ուժի մեջ կմտնի: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.