Logo

Articles

ԱՄՆ-ը հերքում է, թե Իրանում անօդաչու են խփել

Created on Wednesday, 05 December 2012 01:54 Written by AMGA TV

drone 5Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում անօդաչուներ չի կորցրել Պարսից ծոցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի ներկայացուցիչը, ում անունը չի նշվում։ -Նրանց թռիչքները Պարսից ծոցում իրականացվում են միայն միջազգային օդային տարածքում, չկա որեւէ ապացույց, որ մենք վերջերս անօդաչու սարքերից մեկն ենք կորցրել,- նշել է աղբյուրը` համենայն դեպս հավելելով, թե Հաղորդվում է, որ Հինգերորդ օպերատիվ նավատորմը հետաքննություն է սկսել Իրանի տարածքային ջրերում ամերիկյան հետախուզական անօդաչու սարքի հնարավոր գրավման վերաբերյալ։ -Մենք զբաղվում ենք այդ հարցով,- ասել է նավատորմի ներկայացուցիչը։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումն ամերիկյան ScanEagle անօդաչու սարք է որսացել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ անօդաչու սարքը որսացել են Պարսից ծոցում, այն բանից հետո, երբ թռչող սարքը մտել է Իրանի օդային տարածք։ Իրանական արաբալեզու Ալ-Ալյամ հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որտեղ երեւացել են կորպուսի ծառայողները, որոնք զննում են անօդաչուն, որը նման է ScanEagle-ին։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.