Logo

Articles

Մեքսիկացիներին կալանավորեցին

Created on Wednesday, 05 December 2012 01:24 Written by AMGA TV

costg 5Լոս Անջելեսի դատարանը կալանավորել եւ պաշտոնապես մեղադրանք է առաջադրել մեքսիկայի երկու քաղաքացիների, որոնք մեղադրվում են ԱՄՆ առափնյա պաշտպանության աշխատակից Թերըլ Հորնի մահվան մեջ: Հոսե Մեյհա Լեյվան եւ Մանուել Բելտրան Իգուերան դատարանի առջեւ են կանգնելու դեկտեմբերի 17-ին, նրանց մահապատիժ է սպառնում Չանըլ Այլենդի մոտ ծառայության մոտորանավակը խոյահարելու եւ հորնին սպանելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի լույս 2-ի գիշերն Սանտա-Բարբրայի մոտ: Եւս մեկ սպա վիրավորվել էր, երբ առափնյա պաշտպանության աշխատակիցները հետապնդել էին մաքսանենգներին: Վերջիններս կտրուկ մեծացրել էին արագությունը եւ խոյահարել մոտորանավակը: Թերըլ Հորնը, ավելի ուշ ափին մահացել էր գլխի ծանր վնասվածքից: Նա 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ դուստր, կինը երեխայի Է սպասում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.