Logo

Articles

Ջան Մաքըֆին խաբել էր իրավապահներին

mck 5McAfee հակավիրուսի ստեղծող Ջոն Մաքըֆին, որին իբրեւ թե ձերբակալել էին Մՙեքսիկայի եւ Բելիզի սահմանին՝ սպանության կասկածանքով, հայտարարել է, որ կարողացել է թաքնվել իրավապահ մարմիններից, իսկ ոստիկանության ձեռքում հայտնվել է իր անուն- անձնագրով մեկ ուրիշը: Բելիզի ոստիկանության փոխանցմամբ, Մաքըֆին նոյեմբերի կեսերին հակամարտության պատճառով կրակել է ամերիկացի շինարար Գրեգըրի Վիանտ Ֆոլի վրա, որը բնակվել է նրա հարեւանությամբ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի առեւտրում Մաքըֆիի ներգրավվածության մասին: Վերջին մի քանի շաբաթներին նա թաքնվել է իշխանություններից: -Իմ անունով հյուսիսկորեական անձնագրով նմանակս իսկապես ձերբակալվել է Մեքսիկայում, սակայն ազատ է արձակվել,- իր բլոգում գրել է Մաքըֆին: Մաքըֆին հաստատում է, որ Բելիզից թաքնվել է, սակայն մտադիր է ավելի ուշ վերադառնալ այդ երկիրՄաքըֆիի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանը հատել է Գվատեմալայի սահմանն այս հանգստյան օրերին: Ամենայն հավանականությամբ նա ապաստան է խնդրել։ 


Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.