Logo

Articles

Օբաման նախազգուշացրել է Սիրիայի նախագահին

Created on Wednesday, 05 December 2012 00:00 Written by AMGA TV

obama 5 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ` Սիրիային զգուշացնելով զերծ մնալ ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելուց: Նա նաեւ ավելացրել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի կողմից նման քայլ կատարելու դեպքում այն անհետեւանք չի մնա: Այս մասին Օբաման հայտարարել է Վաշինգտընում փորձագետների հետ հանդիպման ժամանակ` ավելացնելով, որ քիմիական զենք օգտագործելն անընդունելի է, նման քայլ կատարողները պատասխանատվության կենթարկվեն: -Ասադին եւ նրա հրամանատարությանը այսօր ցանկանում եմ նախազգուշացնել՝ աշխարհի աչքերը ձեր վրա են սեւեռված։ Քիմիական զենքի կիրառումն անընդունելի է,– ասել է նա եւ հավելել. -Եթե այդպիսի զենք կիրառելու նման ողբերգական սխալ թուլ տաք, դրա համար պատասխան կտաք։ Մենք թույլ չենք տա, որ 20-րդ դարում ստեղծված ամենաանխոհեմ զենքով մթագնեք 21-րդ դարը: Բարաք Օբաման նշել է, որ իրենք շարունակելու են մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, շարունակելու են բանակցությունները ընդդիմության հետ՝ ժողովրդի արդար պահանջների կատարման հարցում։ Օբաման, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հետեւանքների կամ պատժի մասին է խոսքը: Նա միայն նշել է, որ ամբողջ աշխարհը հետեւում է սիրիական ղեկավարության գործողություններին: Ավելի վաղ նման զգուշացում հնչել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընի կողմից: Ի պատասխան դրա` Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիան ցանկացած պարագայում իր ժողովրդի դեմ քիմիական զենք չի օգտագործի: Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.