Logo

Articles

Աֆղանական զորակազմը նոր հրամանատար ունի

Created on Tuesday, 04 December 2012 23:51 Written by AMGA TV

afga 5ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել է գեներալ Ջոզեֆ Դանֆըրդին Աֆղանստանում Միջազգային ուժերի անվտանգության համագործակցության հրամանատարի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից եւ հաստատվել է օրենսդիրների կողմից հեշտացված գործընթացով, առանց քվեարկությանԴանֆըրդը, ով մինչ այժմ ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների կորպուսի հրամանատարի օգնական էր, այժմ կփոխարինի գեներալ Ջան Ալլընին: Ալլենի թեկնածության քննարկումները սենատում դադարեցվել են, քանի որ նա խառնված է եղել ԿՀՎ-ի գերենալ Դեյվիդ Պետրեըսի անվան շուրջ սկանդալին, ով հրաժարական է տվել արտամուսնական կապի պատճառով: Դանֆըրդը գլխավորելու է Միջազգային ուժերի անվտանգության համագործակցությունը, երբ որոշվում է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու արագության հարցը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.