Logo

Articles

Ամուսինը սպանել է կնոջը

Created on Tuesday, 04 December 2012 18:52 Written by AMGA TV

killl 5Դեկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 4.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը դանակահարել է կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին: Ոստիկանները պարզել են, որ Մուրադյանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով եւ ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետեւ դիմել փախուստի: Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ խոստովանել կատարածը: Ի դեպ, հարեւանները պատմել են, որ Վոլոդյա Մուրադյանը պարսկահայ է եւ երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում, իսկ վերադառնալով Հայաստան` Դիանա Նահապետյանի հետ բնակվել է փաստացի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.