Logo

Articles

Կոնգոյում հայ օդաչուներ են զոհվել

conngo 4Նոյեմբերի 30-ին Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմը հայեր են եղել: Հայկական Ռից էյրուեյս ընկերությանը պատկանող Իլ-76 բեռնատար ինքնաթիռը բախվել է Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի բնակելի թաղամասին. Զոհվել է 32 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 20-ը: Իլ-86 ինքնաթիռը Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ կայծակի հարվածից ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետեւ ուժեղ հրդեհ է բռնկվել: Վայրէջքի ժամանակ Իլ-86-ը դուրս է եկել Մայա-Մայա օդանանավակայանի թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, այնուհետեւ ընկել եւ բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմում եղել է 7 մարդ, որոնցից հինգը Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պայմանագրով էին աշխատում Կոնգոյում: Բեռնատար ինքնաթիռն իրականացնում էր տեղական Աէրոսերվիս ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվել են օդանավի հրամանատար, 63-ամյա Վարազդատ Բալասանյանը, օդաչուներ Արա Թովմասյանը, Թադեւոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գեւորգյանը եւ օպերատոր` 23 ամյա էդգար Ավետյանը: Վարազդատ Բալասանյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր եւ եղել է Ստեփանակերտի օդանավակայանի պետը: Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.