Logo

Articles

ԱՄՆ-ում կարող են փոխել մեկ դոլարանոցները

Created on Monday, 03 December 2012 22:16 Written by AMGA TV

metaradr 4ԱՄՆ Կոնգրեսը դիտարկում է մեկ դոլարանոց թղթադրամները մետաղադրամներով փոխարինելու հնարավորությունը։ Associated Press-ի փոխանցմամբ, աուդիտորները կարծում են, որ դա ԱՄՆ իշխանություններին հնարավորություն կտա 30 տարվա ընթացքում խնայել 4.4 միլիարդ դոլար: Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի դրամային պալատը թողարկել է 2.4 միլիարդ դոլար արժողությամբ 1 դոլարանոց մետաղադրամներ: Սակայն այդ մետաղադրամների մեծ մասը պահվում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում, իսկ դրանց արտադրությունը դադարեցվել է մեկ տարի առաջ: Ենթադրվում է, որ այժմ մետաղադրամներ արտադրելիս կկիրառվեն ավելի էժան մետաղներ, ինչպես օրինակ՝ պողպատ, ալյումին, ցինկ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները դիտարկում են ամբողջությամբ մետաղադրամներին անցնելու հնարավորությունը: Սակայն դա եւս պահանջում է մեծ ծախսեր, քանի որ անհրաժեշտ է ձեռ բերել նոր սարքավորումներ: Թղթադրամն անհրաժեշտ է փոխել ամեն 4-5 տարին մեկ, իսկ մետաղադրամը շրջանառության մեջ կարող է գտնվել առնվազն 30 տարի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.