Logo

Articles

Հայց Գյալըփի դեմ

gallup 4ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Gallup ընկերության դեմ` մեղադրելով նրան պետական կառույցների հանդեպ միլիոնավոր դոլարների խաբեության մեջ, որն իրականացրել է պետական պայմանագրերի համար մատուցած ծառայությունների գների ուռճացման ճանապարհով: Հայցում ասվում է, որ հասարակական կարծիքի վերլուծությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ Gallup–ի գործողություններից տուժել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը եւ Պետդեպարտամենտը: Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է ծառայությունների համար նախատեսվածից 13 միլիոն դոլար ավել գումարի հաշիվներ։  Gallup հերքում է իր մեղքը, իսկ ներկայացուցիչները հայտնել են, որ անհամբերությամբ են սպասում իրենց անմեղության ապացուցման պահին

Ամերիկյան հասարակական կարծիքի վերլուծության ինստիտուտը հիմնադրվել է 1935 թվականին, որի հիմքի վրա 1958 թվականին ստեղծվել է Gallup կազմակերպությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.