Logo

Articles

Առաջարկում են կազմացրել Դեթրոյթ քաղաքը

Created on Friday, 30 November 2012 23:20 Written by AMGA TV

michig 4Միշիգընի կոնգրեսի սենատոր Ռիկ Ջոնզն առաջարկել է Դեթրոյթ քաղաքի աղետալի ֆինանսական վիճակի պատճառով կազմացրել քաղաքը։ Ջոնզի կարծիքով` քաղաքը կարելի կլինի բաժանել Ուեյն շրջանի ուրիշ բնակավայրերի միջեւ այն դեպքում, եթե այն սնանկ հայտարարվի: Ջոնզը նաեւ նկատել է, որ Դեթրոյթի կազմացրումը քաղաքի խնդիրների լուծման ուղիներից մեկն է եւ այն պետք չէ բացառել: Միշիգանի նահանգապետ Ռիկ Սնայդըրը եւս հայտարարել է, որ Դեթրոյթը սնանկ հայտարարելու եւ կազմացրելու հնարավորությունը լիովին բացառել չի կարելի: Միեւնույն ժամանակ այս հնարավորությունն առայժմ լրջորեն չի քննարկվում: Դեթրոյթը մի քանի տարի է` ֆինանսական ճգնաժամ է ապրում, սակայն 2012-ի վերջին իրավիճակն այնքան է սրվել, որ արդեն դեկտեմբերի կեսին քաղաքը կարող է առանց դրամի մնալ: Մինչեւ տարեվերջ քաղաքը ծրագրում է պարտատոմսերի թողարկման հաշվին 30 մլն դոլար ձեռք բերել, սակայն նահանգը պատրաստ է այդ միջոցները հատկացնել որոշակի պայմանների ապահովման դեպքում, ինչը Դեթրոյթն առայժմ չի կարող անել։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.