Logo

Articles

ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը լուսավորվեց

Created on Friday, 30 November 2012 03:53 Written by AMGA TV

tonats 7 Չորեքշաբթի Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում` Ռոքֆելլեր-պլազայում, վառվել են ԱՄՆ-ի գլխավեր ամանորյա եղեւնու լույսերը: Ավանդաբար միջոցառմանը հետեւելու եւ ամերիկյան էստրադայի աստղերի կատարումները լսելու համար հազարավոր նյույորքցիներ եւ զբոսաշրջիկներ են հավաքվել: Կանադական 20 մետրանոց գեղեցկուհին զարդարվել է շուրջ 30 հազար բազմագույն լամպերով։ Իսկ տոնածառի գագաթը զարդարում է հսկայական՝ 3 մ տրամագծով, 250 կգ քաշով, Swarovski բյուրեղապակյա աստղը։ Եղեւնին տեղադել են Swarovski ընկերության մասնագետները: Շատերը համարում են, որ հենց այդ պահից է ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվում ամանորյա շրջանը, որը կտեւի մինչեւ 2013-ի սկիզբ: Եղեւնին Նյու Նյորք է բերվել Նյու Ջըրզի նահանգի Մաունթ-Օլիվ ավանից: Ռոկֆելեր կենտրոնում տոնածառի տեղադրման գեղեցիկ ավանդույթը սկզբնավորվել է 1931թ.-ին, եւ այդ ժամանակից ի վեր այդտեղի տոնական եղեւնին համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Տոնածառն իր լույսերը կմարի հունվարի 7-ին։ Եղեւնու տակ արհեստական սառցադաշտ է բացվել: Եղեւնու լույսերը կմարեն գալիք տարվա հունվարի 7-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.