Logo

Articles

Powerball-ի ջաքփոթը շահեցին

Created on Friday, 30 November 2012 03:42 Written by AMGA TV

poweb 6Powerball վիճակախաղի կազմակերպիչները նոյեմբերի 29-ին հաղորդել են, որ երկու անձինք, որոնք գնել են շահած տոմսերը, կկիսեն վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր ջաքփաթը՝ 580 միլիոն դոլարը: Կազմակերպիչների տվյալներով՝ ապագա միլիոնատերերից մեկն ապրում է Արիզոնայի նահանգում, իսկ մյուսը՝ Միզուրիում: Նոր միլիոնատերերը, հավանաբար, դեռ չեն դիմել վիճակախաղի կազմակերպիչներին գումարը ստանալու համար։ Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած խաղարկությունը դարձել է արդեն 16-րդը, ավելի վաղ կայացած խաղարկություններից ոչ մեկում չէր հաջողվել պարզել հաղթողին: Կազմակերպիչները վաճառել են 160 միլիոն տոմս, 1 րոպեում վաճառվել է 130 հազար հատ վիճակախաղի տոմս։ Խանութներում, որտեղ վաճառվել են տոմսերը, երկար հերթեր են գոյացել, իսկ ջաքփաթը դարձել է ամենախոշորը վիճակախաղի պատմության մեջ: Այնուամենայնիվ, Mega Millions վիճակախաղի ռեկորդը գերազանցել չի հաջողվել. այս տարվա մարտին երեք հաղթողներ բաժանել էին 656 միլիոն դոլար: Այն բանից հետո, երբ հաղթողները կհայտնեն իրենց շահումի մասին, նրանք կկարողանան ընտրել. կամ միանգամից երկուսով առձեռն ստանալ 327 միլիոն դոլար, կամ շահած ամբողջ գումարը հավասար բաժիններով ստանալ 29 տարվա ընթացքում: Հարկերը վճարելուց հետո նրանց երկուսին միասին կմնա 251 միլիոն դոլար: Ի դեպ, եւս 66 մարդու հաջողվել էր գուշակել 5 թվերը, նրանցից 58-ը կստանա մեկական, իսկ ութը` 2-ական միլիոն դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.