Logo

Articles

Ավտոբուսը մխրճվել է տան մեջ

Created on Friday, 30 November 2012 03:24 Written by AMGA TV

buss 4Նյու Յորք նահանգում նախօրեին` երեկոյան, ավտոբուսի վարորդը, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մխրճվել տան մեջ եւ դարձել 6-ամյա տղայի մահվան պատճառ: Միջադեպը տեղի է ունեցել Նասաու շրջանի Հեմփսթեդ քաղաքում, եւ դրա հետեւանքով լուրջ վնասվածքներ են ստացել եւս 8 մարդ: Nassau Inter-County Express ընկերության ավտոբուսը նախ հարվածել է մի հետիոտնի, ապա մեծ արագությամբ մխրճվել Ֆուլթըն փողոցում գտնվող տան մեջ: Երեխային դեպքի վայրում օգնություն են ցուցաբերել պարամեդիկները, ապա տեղափոխել են Մինեոլայի Ուինթրափ համալսարանի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրել են նրա մահը: Տղայի 7-ամյա եղբայրը նույնպես սենյակում է եղել, սակայն ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ: Վիրավոր հետիոտնին եւ ավտոբուսի եւս վեց ուղեւորների տեղափոխել են Ուինթրափ համալսարանի եւ Նասաուի համալսարանի բժշկական կենտրոններ, բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Վթարի պահին ավտոբուսում 20 մարդ է եղել: Ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը ավոտբուսի վարորդն է, ով կորցրել է կառավարումը: Առայժմ նրան չեն ձերբակալել, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.