Logo

Articles

Նյույորքցի ոստիկանի հրաշալի արարքը

ararq 5Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի 25-ամյա աշխատակից Լոուրենս Դըպրիմոն համացանցի հերոս է դարձել՝ Յոթերորդ ավենյուում անօթեւանին կոշիկ նվիրելու համար։ Տեսնելով անօթեւանին՝ ոստիկանը նրա համար կոշիկներ է գնել Skechers խանութից, որտեղ, ի դեպ, նրա համար զեղչ են արել, եւ ծնկի է եկել՝ օգնելու համար այն հագնել։ Այդ բարի քայլը կմնար աննշան եւ մոռացված, եթե պահը չլուսանկարեր Արիզոնայից եկած զբոսաշրջիկը, ով եւ տեղադրել է լուսանկարը Facebook սոցիալական ցանցի Նյու Յորքի ոստիկանության էջում։ Արդյունքում, ոստիկանը մեկ գիշերվա ընթացքում դարձել է համացանցի հերոս։ Նկարը դիտող 1,6 մլն մարդկանցից շատերը կարծում են, որ Դըպրիմոյի արարքը ոչ թե պարզապես յուրահատուկ է, այլ բացառիկ։ Ոստիկանն այժմ կոշիկի խանութի կտրոնը պահում է գրպանում, որը, հիշեցնում է իրեն, որ շատ մարդիկ ավելի վատ վիճակում են գտնվում 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.