Logo

Articles

Նյու Յորքում մեկ ամբողջ օր հանցագործություն չի եղել

nypd 5Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: Այդ մասին հայտնել են քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Associated Press-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 2012 թ. Նյու Յորքում, 1960 թ.-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ: Ըստ ոստիկանության տվյալների` 2012թ. սկզբից մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը 366 սպանություն` նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր: Փորձագետները նշում են, որ սպանությունների սակավությունը անսովոր է ավելի քան ութ միլիոն բնակչությամբ քաղաքի համար, գրում է lenta.ru-ն: Համեմատության համար նշվում է, որ Ֆիլադելֆիայում, որտեղ ապրում է 1,5 միլիոն մարդ, 2012 թ. սկզբից ի վեր սպանվել է 301 մարդ, 2,7 միլիոն բնակչությամբ Չիկագոյում` 462:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.