Logo

Articles

Ջորջ Բուշ ավագը հայտնվել է հիվանդանոցում

Bush 6ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մեկ շաբաթ եղել է հիվանդանոցում քրոնիկ հազի պատճառով: Այս մասին հայտարարել է նրա աշխատակազմի ղեկավար Ջիմ Մըկգրատը: -Մենք այս մասին չենք հայտարարել` ելնելով նրա հանդեպ հարգանքից,-ասել է Մըկգրատը: Ջորջ Բուշ Ավագը, ով 88 տարեկան է, բուժում է ստացել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մըկգրատը վստահեցրել է, որ այդ հիվանդությունը նրա կյանքին չի սպառնում: Բուշը երկրում նախագահել է 1989-ից 1993 թվականներին, իսկ Ռանըլդ Ռեյգընի ժամանակ` փոխնախագահել 1981-ից 1989 թվականներին: Նա միաժամանակ եղել է նաեւ Թեքսըսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ: Հիվանդանոցում է գտնվում նաեւ մեկ այլ հայտնի գործիչ, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ նախկին սենատըր, 89-ամյա Բաբ Դոուլը: Սենատոր Հարրի Ռիդի փոխանցմամբ, նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.