Logo

Articles

Հայամետ կոնգրեսականը հանձնաժողովի նախագահ

roys 62013 թվականի հունվարից աշխատանքները սկսող ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվել Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ էդ Ռոյսը։ Պալատի հանրապետական մեծամասնության կայացրած համապատասխան որոշումը վերջնականապես հաստատվել է նախօրեին։ Ռոյսը Ներկայացուցիչների պալատում հետեւողականորեն բարձրացրել է ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.