Logo

Articles

Եռակի սպանություն Օնտերիոյում

ontar 4Օնտերիոյում երեք մարդու սպանության մեղադրանքով ձերբակալել են մի տղամարդու: Երեք տղամարդկանց մեռած են գտել երեկ առավոտյան 1000 South Magnolia Avenue հասցեում: Քննիչները տանը զենքեր, հրացաններ եւ մարիխուանա են հայտնաբերել: Ափլընդի բնակիչ, 34-ամյա Սթիվըն Քարթըրին ձերբակալել են այսօր եւ մեղադրանք ներկայացրել սպանության երեք դրվագներով: Հայտնի է, որ երեք անձինք ներխուժել են 31-ամյա Բրանդըն Փերեսին պատկանող տուն` կողոպուտի նպատակով, սակայն Քարթըրը սպանել է Փերեսին եւ իր երկու հանցակիցներին: Նրանցից մեկի ինքնությունը հայտնի ` 25-ամյա Ալբըրտ Լըմար Թամըս Օնտերիոյից, ոստիկանները պարզել են երրորդ զոհի ինքնությունը, սակայն չեն հայտնում, նախքան ընտանիքին տեղեկացնելը: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.