Logo

Articles

Ամենափնտրվող հանցագործը կանգնեց դատարանի առջեւ

fbii 5FBI-ի ամենափնտրվող հանցագործների առաջին տասնյակում հայտնված Հոսե Ջո Լուիս Սայընսը կանգնել է Պամոնայի գերագույն դատարանի առջեւ, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել չորս սպանությունների գործով: Դատարանը հանցագործի համար 2 միլիոն դոլարի գրավի գումար է նշանակել: Սայընսը, ով 2008թ. սպանել էր Օսկար Տորեսին, 14 տարի հետախուզման մեջ էր, եւ ձերբակալվել էր անցած շաբաթ, Գվադալահարայում ու արտահանձնվել Լոս Անջելես: 1998թ. հուլիսին նա սպանել էր երկու թմրավաճառների` Ջաշուա Էրնանդեսին եւ Լիոնարդո Պոնսին, առեւանգել եւ սպանել իր ընկերուհուն` Սիգրետա Էրնանդեսին, ով իր երեխայի մայրն էր եւ փախել էր Մեքսիկա, որտեղ լուրջ թմրաբարոն էր դարձել: 2008թ. Սայընսը ծածուկ վերադարձել էր Լոս Անջելես եւ սպանել իր գործընկեր Օսկար Թորեսին: Սայենսին իր կատարած հանցանքների համար մահապատիժ է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.