Logo

Articles

Չինացի զույգը հրաժարվել է լքել իր տունը

Created on Tuesday, 27 November 2012 04:21 Written by AMGA TV

tuun 4Չինական ընտանեկան զույգը համառորեն հրաժարվել է նոր վայր տեղափոխվել, թեեւ նրանց կիսաքանդ հինգհարկանի տունը, որտեղ բնակվում են ամուսինները, հայտնվել է մայրուղու հենց կենտրոնում: Եւ առայժմ դրա հետ ոչ ոք ոչինչ անել չի կարող:

Խնդիրն այն է, որ նոր, մեղմացված օրենսդրությամբ մարդկանց հնարավորություն է տրվում մնալ իրենց հին բնակարաններում, եթե փոխհատուցման գումարը նրանց չի գոհացնում: Չինաստանի Վենլինգ քաղաքում Լո Բաոգենն  ու նրա կինը հենց այդ պատճառով հրաժարվել են իրենց կիսափլուզված տնից հեռանալ: Ընդ որումբոլոր հարեւաններն արդեն վաղուց տեղափոխվել են: Թեեւ շենքի մի մասը  քանդել են, սակայն շատ բնակարաններ դեռ պահպանվել են: Քսիէժանգայանգ գյուղով անցնող մայրուղին դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն շատ վարորդներ հատուկ գալիս են այս գյուղ` տեսնելու արտառոց իրավիճակը, երբ մայրուղու կենտրոնում վեր է խոյանում մենակյաց տունը: Չինաստանում նման տների տերերի համար հատուկ մականուն են մտածել` մեխ-տանտերեր, նմանեցնելով պատի մեջ մնացած հին մեխին, որը հնարավոր չէ քաշել եւ հանել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.