Logo

Articles

Պայթյուն Մասաչուսեթսի գիշերային ակումբում

Created on Tuesday, 27 November 2012 04:01 Written by AMGA TV

nightcl 918 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, գիշերային ակումբներից մեկում բնական գազի պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի գիշերը, գազի արտահոսքի պատճառով, Scores` Gentlemen Club ակումբում: Զվարճանքի հաստատության շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, լրջորեն տուժել են հարեւան շինությունները, կոտրվել են պատուհանների ապակիները։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, զոհերից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ ակումբի ղեկավարության ժամանակին արձագանքելու: Ակումբի աշխատակիցները պայթյունից հետո պատմել են, որ մի քանի օր գազի հոտ են զգացել, սակայն դեպքի վայր ժամանակ մասնագետները արտահոսք չեն հայտնաբերել: Պարուհիներից մեկի խոսքով, պայթյունից հաշված րոպեներ առաջ մենեջերը հոտ է զգացել եւ բղավել` ինձ համար նշանակություն չունի, հագնված եք, թե ոչ, բոլորդ դուրս շենքից: Երբ բոլորը լքել են շենքը, որոտացել է պայթյունը: Տուժածներից 10-ը դեպքի վայրում աշխատած հրշեջներ եւ ոստիկաններ են: Իրավապահները տարհանել են մերձակա շենքերի բնակիչներին, իսկ հրշեջները մարել են բռնկված կրակը: Ներկայումս դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները պարզում են ինչպես պայթյունի պատճառը, այնպես էլ գազի մասնագետների հնարավոր մեղքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.