Logo

Articles

Խոշոր վթար Թեքսասում

Created on Tuesday, 27 November 2012 03:37 Written by AMGA TV

Pilape 5Ուժեղ մառախուղի պատճառով գոհաբանության օրը Թեքսըսում մի քանի խոշոր ավտովթարներ են եղել, որոնց հետեւանքով զոհվել է 2, եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 80 մարդ: Թեքսըսի հանրային անվտանգության վարչության տվյալներով, Ջեֆերսըն եւ Չեմբըրս շրջանների սահմանին, Բըմանտ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի ընթացքում վնասվել է 140 ավտոմեքենա եւ բեռնատար: Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքներն աղետալի են։ Մեքենաները կանգնած եւ պառկած են իրար վրա։ Ոստիկանության ներկայացուցիչ Ռադ Քըրըլի խոսքով, ճանապարհին իսկական քաոս էր տիրում: Մի քանի մեքենաներ ճզմված են մնացել խոշոր բեռնատարների արանքում: Տուժել են մեկ տասնյակ բեռնատարներ: Վթարը ձգվել էր մի քանի մղոն, եւ փրկարարների աշխատանքը բավական բարդացել է թե այս, թե թանձր մառախուղի պատճառով: Փրկարարները հիվանդանոցներ են տեղափոխել 80 մարդու, ըստ բժիշկների, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է, իսկ 12-ի վիճակը ծայրահեղ ծանր, եւ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ռադ Քըրըլի խոսքով, մառախուղն այնքան թանձր է եղել, որ ոստիկանները սկզբում չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում եւ որտեղ են տեղի ունեցել վթարները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.