Logo

Articles

Սկանդալ Նյու Յորքում

konfetty 5Նյու Յորքում Գոհաբանության օրվա շքերթին բաց թողնված կանֆետիները պատրաստվել են գաղտնի փաստաթղթերից: Կանֆետիների ոչ սովորական բովանդակության վրա ուշադրություն էր դարձրել ուսանող Իթըն Ֆինքըլսթինը: Նա պատմել է, որ թղթիկների վրա թվեր է տեսել, որոնք շատ նման են եղել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տրվող սոցիալական ապահովագրության իննանիշ համարներին։ Ուշադիր նայելով՝ ուսանողը համոզվել է, որ դա, իրոք, ինչ-որ մեկի սոց համարն է: Բացի դրանից, թղթիկների վրա եղել են բանկի հաշիվներ, ծննդյան ամսաթիվ, հասցե եւ հեռախոսահամար: Կոնֆետիներն այնպիսի տեսք են ունեցել, կարծես փաստաթղթերը ոչնչացնող սարքով անցկացվել են հորիզոնական դիրքով: Այսպիսով երիտասարդներին դժվար չի եղել գուշակել, որ այդ թղթիկները պատրաստվել են Նասաուի ոստիկանական բաժանմունքի գաղտնի փաստաթղթերից: Ոստիկաններն ասել են, որ շատ են անհանգստացած իրավիճակով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.