Logo

Articles

Դեսպանատան աշխատակիցը մի կնոջ է վրաերթի ենթարկել

Created on Wednesday, 21 November 2012 01:11 Written by AMGA TV

carrr 5Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում, Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարը՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Նատալինը, վարելով Նիսսան մակնիշի դեսպանատան համարանիշներով ավտոմեքենան, վրաերթի էր ենթարկել հետիոտնին, որին տեղափոխել էին էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Մահացածը Երեւան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր Ռենկո ՓԲԸ-ում: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.