Logo

Articles

Խոշոր վթար Թեքսասում

texx 4Առնվազն մեկ մարդ է զոհվել Թեքսըսում` կենտրոնական մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, իրար են բախվել 13 մեքենաներ, այդ թվում` չորս խոշոր բեռնատար: Թեքսըսի ճանապարհային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ` կեսօրին` ժամը 1:45ի սահմաններում, Բրյուսվիլլ-Էդդիից մեկ մղոն հեռավորության վրա, թիվ 35 մայրուղում: Ոստիկանության ներկայացուցիչ Դի.Էլ Ուիլսընի խոսքով, վարորդներից մեկը մահացել է, երբ իր Acura մակնիշի մեքենայով մխրճվել է բեռնատարի տակ: Դրանից հետո շղթայական ռեակցիայով իրար են բախվել մյուս մեքենաները: Զոհվածին դուրս բերելու համար առնվան հինգ ժամ է պահանջվել: Ընդհանուր առմամբ ճանապարհը շուրջ 9 ժամ փակ է եղել: 15 վիրավորների տեղափոխել են 15 մղոն հեռավորության վրա գտնվող Վակոյի հիվանդանոց, նրանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.