Logo

Articles

Ընկերուհուն սպանողին կալանավորեցին

 nker 4Օրինջ շրջանի բնակչին կալանավորել են սեփական ընկերուհուն սպանելու մեղադրանքով: Քննության տվյալներով, 24-ամյա Լուիս Անտոնիո Գարսիա Մորալեսին առաջադրվել է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեղադրանք, եւ նրան սպառնում է ցմահ բանտարկություն առանց վաղաժամկետ ազատվելու իրավունքի: Սանտա-Անայի բնակիչ Մորալեսը բանտում կմնա առանց գրավի կիրառման: Ըստ քննիչների, Մորալեսը նոյեմբերի 13-ին պայմանավորվել է դիմավորել իր ընկերուհուն` մարիա Իսաբել Սերիլյոյին, եւ հենց ճանապարհի վրա նրան դանակի հարվածներ է հասցրել եւ փախուստի դիմել: Երիտասարդ կինը մահացել է տեղում, երկու օր անց հանցագործին ձերբակալել են:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.