Logo

Articles

Ինդիանապոլիսի պայթյունը կանխամտածված էր

indi 4Ինդիանա նահանգի իշխանությունները նոյեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունի գործը կարող են վերանվանել որպես դիտավորյալ սպանություն: Հիշեցնենք, որ բժբախտ դեպքը տեղի էր ունեցել նահանգի վարչական կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս յոթը վնասվածքներ ու այրվածքներ են ստացել: Մի քանի երկհարկանի տներ ամբողջովին քանդվել են, եւս ավելի քան 20-ը՝ վնասվել: Առաջացած հրդեհի մարմանը մասնակցել է 60-70 հրշեջ: Ըստ շրջանային դատախազ Մերիըն Թերրի Քերրիի՝ ներկա դրությամբ ոստիկանությունը փնտրում է ինչ-որ սպիտակ բեռնատար, որը միջադեպից առաջ նկատվել է դեպքի վայրում: Պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, զոհվել էին ամուսիններ Ջան եւ Ջենիֆըր Լոնգուորթները, իսկ պայթյունը եղել էր Մոնսերաթ Շիրլիի եւ նրա սիրեկանի` Մարկ Լեոնարդի տանը, վերջիններս ընդամենը վիրավորվել էին: Տեղի կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները հաղորդում են, որ պայթյունը չէր կարող գազի արտահոսքի պատճառով լինել, քանի որ մասնագետներին չի հաջողվել պարզել հավանական արտահոսքի վայրը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.