Logo

Articles

Իրավապահները ահաբեկիչների են ձերբակալել

avvvvl 4ԱՄՆ-ի իշխանությունները Կալիֆոռնիայի չորս բնակչի մեղադրում են արտերկրում ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով հանցավոր պայմանավորվածության գալու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, մեղադրյալները 34-ամյա Օմար Կըբիրի գլխավորությամբ ենթադրաբար պատրաստվում էին պատերազմել Աֆղանստանի տարածքում՝ Ալ Կաիդա եւ Թալիբան գրոհայինների շարքերում։ Ըստ քննության վարկածի՝ Կաբիրը իր երկու համախոհներին՝ 23-ամյա Ռալֆ Դե Լիոնին եւ 21-ամյա Միգել Ալեհանդրո Սանտանա Վիդրիալեսին, ծանոթացրել է 2011թ. Եմենում սպանված Ալ Կաիդայի գաղափարագետ Անվար ալ-Ավլակիի ուսմունքի հետ։ Այնուհետեւ Կըբիրը մեկնել է Աֆղանստան՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ իր աշակերտների կապերը տեղում հաստատելու համար։ Ավելի ուշ խմբին միացել է 21-ամյա Էրիֆին Դեվիդ Գոհալին։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Լորա Էյմիլլըրը հայտարարել է, որ չորս համախոհները ձերբակալված են Ռիվըրսայդում: Հայտնի է, որ Կըբիրը ծնունդով Աֆղանստանից է։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.