Logo

Articles

ԱՄՆ-ում հանցավորության տոկոսը նվազել է

12 3 Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ԱՄՆ-ում հանցավորության մակարդակի 2011 թվականի զեկույցը, ըստ որի հանցավորության մակարդակը ընդհանուր առմամբ ողջ երկրի տարածքով զգալիոեն նվազել է 2010թ. համեմատությամբ: Ըստ այդ տվյալների, սպանությունների մակարդակը ողջ երկրի տարածքում նվազել է 1.9 տոկոսով, իսկ գողություններն ու ավազակային հարձակումները` 4 տոկոսով: Ունեցվածքի դեմ հանցագործությունները նվազել են 0.8 տոկոսով: Ըստ զեկույցի զգալիորեն նվազել են նաեւ հանցագործությունները Բրբենքում եւ Գլենդելում: Արդեն ութ տարի շարունակ Միացյալ նահանգների ամենաապահով քաղաք է ճանաչվել Կալիֆորնիայի Ըրվայն քաղաքը, որտեղ 100 հազար բնակչի հաշվով ամենաքիչ հանցագործություններն են տեղի ունենում: Ըրվայնի քաղաքապետը հայտարարել է, թե այս լուրը պետք է նշել ողջ քաղաքով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.