Logo

Articles

Հանրապետականներն ընդդեմ Ռայսի

raise 4

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական թեւը լուրջ արշավ է սկսել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ։ Խնդիրն այն է, որ հանրապետականները մեծ քննադատությամբ են վերաբերվում Ռայսին՝ համարելով, որ նա աններելի անփութություն է թույլ տվել Բենգազիի ողբերգությունից հետո: Այդ ժամանակ Ռայսը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանի սպանությունը ամբոխի զայրույթի հետեւանք է, այնինչ հետագայում պարզվել էր, որ դեսպանատան գրոհը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել: -Մենք համոզված ենք, որ Սյուզըն Ռայսի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրջորեն կվնասի  աշխարհի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Ձեր ջանքերին,- նշված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 97 անդամների կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում:

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.