Logo

Articles

Էլ Սերինոյում որոնում են առեւանգված աղջնակին

kidnapp 5 Ոստիկանությունը դիմել է Լոս Անջելեսի բնակչությանը` խնդրելով օգնել գտնելու անհայտ անձի կողմից առեւանգված եւ ենթադրաբար սեռական ոտնձգությունների ենթարկված աղջնակին: Ականատեսները երեկ երեկոյան` ժամը 8-ի սահմաններում լսել են աղջկա բղավոցներ Էլ Սերինոյի վերականգնողական կենտրոնի մերձակայքում: Ըստ վկաների, աղջիկը եղել է մոտ 13-ից 15 տարեկան, նա նախ վիճել է տղամարդու հետ, ապա վերջինս հարվածել եւ տարել է իր հետ բլրի լանջով ցած: Ոստիկանությունը գիշերը մինչեւ ժամը 4-ը որոնել է առեւանգվածին, իսկ առավոտյան որոնումները վերսկսվել են։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.