Logo

Articles

Անվանի տիկնիկավարին մեղադրում են մանկապղծության մեջ

Created on Wednesday, 14 November 2012 02:53 Written by AMGA TV

elmo 5Տիկնիկավար Քեվին Քլաշը, որը հնչյունավորում է Սեսըմի փողոցը մանկական ծրագրի Էլմո կարմիր հրեշին, նոյեմբերի 12-ին հարկադիր անժամկետ արձակուրդ է վերցրել՝ մանկապղծության մեղադրանքների պատճառով: Հաղորդումը ստեղծող Sesame Workshop ստուդիայի ներկայացուցիչների խոսքով՝ հունիսին կազմակերպությունում բողոք է ստացվել 23-ամյա մի տղամարդուց, որը հաստատել է, որ երբ ինքը 16 տարեկան էր, Քեվին Քլաշն իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ է մտել: Քլաշը ներկայումս 45 տարեկան է: Քլաշն անձամբ խոստովանել է, որ մերձեցել է նրա հետ, սակայն ընդգծում է, որ այդ պահին երիտասարդը հասել էր չափահասության: -Դրանք հարաբերություններ էին երկու հասուն մարդկանց միջեւ,- հայտարարել է Քլաշն ու հավելել, որ արձակուրդ է վերցրել՝ գլուխ հանելու այդ սուտ, զրպարտող հայտարարություններից: Sesame Workshop-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրանքները անհիմն են համարում, սակայն հավելել են, որ Քլաշը խախտել է ինտերնետի օգտագործմանը վերաբերող հարցերում ընկերության քաղաքականությունը, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժի: Թե հստակ ի՞նչ խախտումների մասին է խոսքը՝ չի հաղորդվում: Ստուդիայում նաեւ նշել են, որ միջադեպը ոչ մի կերպ չի ազդում Քլաշի կերպարի ՝ Էլմո  ճակատագրի վրա: Հաղորդումը եթեր է բարձրացել 1969թ.:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.