Logo

Articles

Խոշոր վթար թիվ 710 մայրուղու վրա

Created on Wednesday, 14 November 2012 02:43 Written by AMGA TV

mayr 4Վերնոնում` Atlantic Boulevard-ի հատվածում թիվ 710 մայրուղին մի քանի ժամ փակ է եղել, երբ երթեւեկության ամենախիտ պահին բեռնատարը բախվել է պատին: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 2:25-ի սահմաններում, մեծ բեռնատարը, փորձելով վազանցել մեկ այլ մեքենայի, կորցրել է կառավարումն ու բախվել պատին: Բեռնատարն ամբողջությամբ բեռնված է եղել 20 հազար փաունդ անհայտ ծագման նյութով, որը վթարի հետեւանքով թափվել է: Դեպքի վայր ժամանած փրկարարները ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացրել: Մեքենայի վարորդի ճակատագիրը դեռ հայտնի չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.