Logo

Articles

Գեներալ Ալենը եւս ներքաշված է սիրային սկանդալում

allen 7Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ջան Ալենը դարձել է CIA-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեըսի գործով նոր մասնակից, որը անցած շաբաթ հրաժարական էր տվել սեքսուալ սկանդալի պատճառով: Պենտագոնի պաշտոնական հայտարարության համաձայն, `ռազմական գերատեսչությունում ներքին հետաքննություն է սկսվել Ալընի դեմ: Նա կասկածվում է Ջիլ Քելիի հետ անթույլատրելի կապեր ունենալու մեջ: Հետաքննության վարկածով՝ Ջիլ Քելին այն կինն է, որը սպառնալից նամակներ էր ստանում Պաուլա Բրոդուելից՝ Պետրեըսի անձնական կենսագրից: Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրը հաղորդել է, որ քննիչներն ուսումնասիրում են 2010-2012 թթ. ընթացքում Ալընի եւ Քելիի միջեւ գրությունները, որոնք բաղկացած են ավելի քան 20 հազար էջից: Նա չի հստակեցրել, թե ինչն է հետախուզության նպատակը՝ սեքսուալ բնույթի հաղորդագրություննե՞րը, թե՞ գաղտնի տեղեկատվության բացահայտումը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան հայտարարել է, որ FBI-ի գործի քննությունը հանձնել է գերատեսչությանը: Դա նշանակում է, որ Ալընին կասկածում են կանոնադրության խախտման, այլ ոչ թե դաշնային օրենսդրության հանցագործության մեջ: Ի դեպ, FBI-ը, երեկ երեկոյան Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեվիդ Պետրեըսի սիրուհու` Փոլա Բրենդուելի տանը խուզարկություն է անցկացրել: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ են նրանք որոնել գեներալի տանը: Սեփական հետաքննություն է նախաձեռնելու նաեւ Կոնգրեսը, որը լուրջ վերապահումներ ունի FBI-ի աշխատանքից, որը օգոստոսին սկսված հետաքննության մասին չի հայտնել օրենսդիրներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.