Logo

Articles

Սպասվում են կադրային փոփոխություններ

Created on Wednesday, 14 November 2012 02:25 Written by AMGA TV

obama carry 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտածում է այն մասին, որ դեմոկրատ սենատոր Ջան Քերիին առաջարկի պաշտպանության նախարարի պաշտոնը,- հաղորդել է Washington Post թերթը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ միջազգային կոմիտեի ղեկավար սենատոր Քերիին կառաջարկեն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, սակայն ըստ թերթի աղբյուրի՝ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Սյուզըն Ռայսը: Համաձայն թերթի հաղորդագրության՝ ազգային անվտանգության հարցերով Օբամայի ներկայիս խորհրդական Ջան Բրեննընը կդառնա CIA-ի նոր ղեկավարը: Ներկայումս CIA-ի ղեկավարի պարտականությունները կատարող Մայքլ Մորըլը կդառնա ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական: ԱՄՆ-ի կառավարության ձեւավորման խորհրդակցությունները շարունակվում են: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.