Logo

Articles

Lockheed Martin-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Created on Monday, 12 November 2012 22:55 Written by AMGA TV

hraj 4ԱՄՆ-ում եւս մեկ սկանդալային հրաժարական է գրանցվել ուժային կառույցներում՝ սիրային կապի պատճառով: Այս անգամ աշխատանքային սիրավեպի պատճառով հրաժարական է ներկայացրել աշխարհի խոշորագույն ռազմա-արդյունաբերական՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության ղեկավար Քրիստըֆըր Կըբեյսիկը: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որԿըբեյսիկը հեռացվում է աշխատանքից ենթակաների հետ ունեցած անհարիր՝ նեղ անձնական հարաբերությունների պատճառով: Կըբեյսիկը հանդիսանում էր ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենը, իսկ եկող տարվա հունվարից արդեն պետք էր ստանձներ Lockheed Martin-ի գործադիր տնօրենի պաշտոնը: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պետրեըսի հրաժարականի մասին տեսանյութը կներկայացնենք քիչ ուշ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.