Created on Monday, 12 November 2012 22:47 Written by AMGA TV
Կիրակի` Վետերանների օրը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանի մոտ` Արլինգթնի ազգային գերեզմանոցում: -Այս երկրի համար պայքար մղած ոչ մի մարդ չպետք է պայքարի աշխատատեղի, ծածկի կամ բժշկական սպասարկման համար,- ընդգծել է նա եւ հավելել. -Մեր հոգատարությունը չի սահմանափակվում նրանով, որ մենք նրանց պատվում ենք տարին մեկ անգամ: Մենք ձեզ համար կպայքարենք ամեն օր` դա մեր սրբազան պարտականությունն է: Միաժամանակ, հազարավոր մարդիկ նոյեմբերի 11-ին ծաղիկներ են դրել այն պատերազմների զոհերի գերեզմանին, որոնց մասնակցել է ԱՄՆ-ը: Ներկայումս Միացյալ Նահանգներում ապրում է 21.5 միլիոն վետերան: