Logo

Articles

Բախումներ Հունաստանում

Created on Friday, 09 November 2012 01:58 Written by AMGA TV

greec 5Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային տնտեսման նոր փաթեթը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 18,5 միլիարդ եվրոյով: Օրինագծին են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մինչեւ 2016 թվականը: Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչեւ 67 տարեկան, սոցիալական մի շարք նպաստների վերացում եւ պետական հատվածում նվազագույն աշխատավարձի կրճատում: Նման փաթեթի ընդունումը գլխավոր պայմանն էր, որը Հունաստանին առաջադրել էին միջազգային վարկատուները՝ հերթական ֆինանսական 31,5 միլիարդ եվրոյի չափով օգնությունը տրամադրելու համար: Խորհրդարանում նոր փաթեթի քննարկումը եւ քվեարկությունը տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիային զուգահեռ: Աթենքում բյուջետային տնտեսման դեմ ցույցը, որին մասնակցել է 70 հազար մարդ, վերաճել է ոստիկանության հետ բախման: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք եւ ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ոստիկանությունն ի պատասխան ջրցաններ, արցունքաբեր գազ է կիրառել եւ հատուկ այլ միջոցներ։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.