Logo

Articles

Մահացու վթար Մյասնիկյան պողոտայում

myas 5Ասօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում, «Ֆոլցսվագըն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում, գազանանոցի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն, իսկ մյուսը մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Էրեբունու բնակիչ Ռուբեն Դավթյանի անվամբ: Բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդանոց տեղափոխվածի կյանքը եւ նա մահացել է: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, պարզվում են զոհերի ինքնությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.