Logo

Articles

Հիլարի Քլինթոնը հեռանալու է

Clentonn 5ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը մտադիր է հեռանալ պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլընդը: -Պետքարտուղարի ծրագրերը չեն փոխվել: Դուք շատ անգամ լսել եք, որ նա ցանկանում է օգնել իր հաջորդին հիմնավորվել պաշտոնում եւ ապա զբաղվել անձնական կյանքով,- ասել է Նուլընդը մամուլի ասուլիսում: Նա սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ կապված երկրի արտաքին քաղաքականության հետ, նշելով, որ այդ մասին պետք է խոսի վերընտրված նախագահ Բարաք Օբաման: Հիլըրի Քլինթընի հեռանալուց հետո ԱՄՆ նոր պետքարտուղարի հավանական թեկնածուների անուններ են նշվում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը, Սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ջան Քերին ու նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թամըս Դանիլընը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.