Logo

Articles

Պուերտո Ռիկոն կդառան ԱՄՆ նահանգ

puerto 3Պուերտո Ռիկոյի բնակիչները որոշել են փոխել իրենց կարգավիճակը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ դառնալով նրա 51-րդ նահանգը: Նոյեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում պուերտոռիկացիների ավելի քան կեսը կողմ է քվեարկել ԱՄՆ կազմի մեջ մտնելուն: Պուերտոռիկացիների 33 տոկոսը կողմ է ԱՄՆ հետ ազատ ասոցիացիային եւ միայն 5 տոկոսն է ցանկանում Պուերտո Ռիկոն ամբողջովին անկախ պետություն տեսնել: Վերջնական որոշման համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ հարգանքով է մոտենում կղզու բնակչության ցանկությանը: Ներկայում Պուերտո Ռիկոն ԱՄՆ կառավարման տակ է գտնվում: Բնակիչներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն, սակայն չեն կարող քվեարկել նախագահական ընտրությունների ժամանակ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.