Logo

Articles

Ռեկորդային թվով կանայք Կոնգրեսում

conggg 4Նոյեմբերի 6-ին մասնակիորեն ընտրված ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի Սենատի նիստերին կմասնակցեն 1789 թվականին դրա կազմավորման պահից ի վեր ռեկորդային թվով կանայք՝ 20 հոգի: Այսպիսով, սկսած 2013 թվականից, յուրաքանչյուր հինգերորդ սենատորը կլինի կին: Երկպալատ Կոնգրեսի քվեարկության ընթացքում ընտրվել են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները եւ սենատորների մեկ երրորդը: 2012թ. ընթացքում Սենատում 17 կին էր աշխատում: Սենատի առաջին կին անդամը՝ գրող եւ քաղաքական գործիչ Ռիբեկա Լատիմըր Ֆելթընը, ընտրվել է 1922թ.: Մինչ 1992թ., երբ միանգամից 5 կին հայտնվեց Սենատում, իգական սեռի ներկայացուցիչները հազվադեպ էին հայտնվում Կոնգրեսի վերին պալատում: Կոնգրեսի վերին պալատի ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունից Սենատ են անցել Թեմի Բոլդուինը (Վիսկանսընի նահանգ), Հայդի Հայթքեյմփը (Հյուսիսային Դակոտա), Մեյզի Հիրոնոն (Հավաիի) եւ էլիզըբեթ Ուորընը (Մասաչուսեթս): Հանրապետականներից նոր սենատոր է դարձել Դեբ Ֆիշըրը (Նեբրասկայի նահանգ): Նոյեմբերի 6-ին դեմոկրատներից վերընտրվել են վեց գործող կին սենատըրներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.