Logo

Articles

Կալիֆոռնիացիները դեմ քվեարկեցին մահապատժի վերացմանը

Created on Thursday, 08 November 2012 01:45 Written by AMGA TV


prrr 3Կալիֆոռնիայի բնակիչները դեմ են քվեարկել մահապատժի վերացման մասին օրինագծին առաջարկութուն 34-ին, որը ենթադրում էր մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական-վաղաժամ ազատ արձակման իրավունքի: Նախագծին դեմ է քվեարկել ընտրողների 53.6 տոկոսը, իսկ կողմ՝ 46.4 տոկոսը: Ներկա պահին մահապատիժը շարունակում է մնալ պատժի առավելագույն ձեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 33-ում: Հիշեցնենք, որ ապրիլ ամսին մահապատժից հրաժարվել է Կանեկտիկըտ նահանգը, որը պատժի առավելագույն չափ է սահմանում ցմահ բանտարկությունը՝ առանց դատավճիռը վերանայելու հնարավորության: Կալիֆորնիայի ընտրողները մերժել են առաջարկություն 38, եկամտային հարկի բարձրացումը, որը կբերեր միլիարդավոր դոլարներ տարեկան, հանրակրթական դպրոցների համար։ Նահանգաբետ Ջերի Բրաունի հարկային առաջարկություն 30-ը հաղթել է: հարկային բարձրացումից կամ էլ նոր հարկային եկամուտներից $6 մլրդ. կհատկացվի դպրոցներին, քոլեջներին եւ համալսարաններին կրճատումները կանխելու համար։ Առաջարկություն 37-ը պիտակների տեղադրումը գենետիկորեն ձեւափոխված սնունդների վրա պարտվեց, եթե հաղթեր առաջարկ 37-ը, Կալիֆորնիան կլիներ առաջին նահանգը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.